ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ
12.12.2013 | 13:54

Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվարին է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում և արժանացել մի շարք մրցանակների:

Հայկը դասավանդում է, մասնակցում տարբեր միջոցառումների և արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրին: Փոքր Թատրոնի հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի նոր ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել ներառական ժամանակակից պարային խումբ:

Մեկ ամիս շարունակ Հայկն իր երեք գործընկերների հետ Միացյալ Թագավորության Candoco պարային ներառական խմբում անցել է վերապատրաստման դաընթաց:

«Այցս օգնեց բարելավել պարային կարողություններս ժամանակակից ոճում, ինչը բավականին բարդ պարաոճ է հիփ-հոփ պարողի համար, բայց, կարծում եմ, կարողացա հաղթահարել: Ինչպես նաև սովորեցի աշխատել հատուկ կարիքներ ունեցող պարողների հետ, ինչը նույնպես հեշտ չէր, բայց մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատելուց»,-ասում է Հայկը:

Հայկի հետ Անգլիայում էր նաև Թենի Մաթյանը, ով ժամանակակից պար է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտում և որպես պարուսույց ընդգրկված է մի շարք հեռուստատեսային շոուներում:

«Ես վստահ եմ, որ Բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում: Իրականում, այս ծրագրի վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս և աշխատելու ցանկություն: Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները»,-ասում է Թենին:

Դասական բալետի պարուհի Մարիաննա Պողոսյանն Անգլիա վերապատրաստման մեկնած խմբի կազմում էր: Մեկ ամիս շարունակ ամեն օր հայկական խմբի երեք անդամները աշխատում էին անգլիացի պարուսույցների հետ` ծանոթանալով ներառական պարի անգլիական հարուստ փորձին:

«Կոնկրետ ինձ համար որպես պարուհի, այս այցի արդյունքում բացահայտեցի մարմնիս անսահման հնարավորությունների փաստը, շարժման նոր որակներ, մտավոր և էմոցիոնալ արտահայտչամիջոցների այլևայլ հորիզոններ: Ծանոթացա մարմնով մտածելու գաղափարին և ականատես եղա, թե որքան են նրանք կարևորում ցանկացած արվեստի ներիայացուցչի այս որակը»,-նշում է Մարիաննան:

Դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Սեթա Ուայթը Միացյալ Թագավորությունում հայտնի է Հայաստանը ներկայացնող մի շարք ծրագրերով: Սեթան համոզված է, որ բրիտանական փորձի հիման վրա ձևավորվող հայկական ներառական պարային խումբը կարող է հաջողություններ գրանցել:

«Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ես` որպես ռեժիսոր, ինչպես կարող եմ համագործակցել պարուսույցների և պարողների հետ»,-ասում է Սեթան:

Ծրագրի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Առաջիկայում իրենց գիտելիքները պետք է փոխանցեն Հայաստանում ներառական պարային խմբի կազմավորման գործում ներգրավված այլ մասնակիցներին: Ծրագրին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը և բրիտանահայ համայնքը:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ